«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Բանակի ողնաշարը. իդեալների տապալումից մինչև կառավարման տեխնիկական վակուում

Բանակի ողնաշարը. իդեալների տապալումից մինչև կառավարման տեխնիկական վակուում
02.11.2026 | 11:17

Մինչև շարքային զինվոր չլինես, երբեք չես կարող հասնել գեներալի աստիճանի։ Սա ռազմական այն փիլիսոփայությունն է, որը հուշում է. մարդը պետք է սեփական մաշկի վրա զգա զինվորական ծառայության բոլոր հոգեբանական փուլերը, որպեսզի դառնա արդյունավետ հրամանատար ու ներքին հարաբերությունների գիտակ։ Անհրաժեշտ է անցնել ծառայության թե՛ ստորին դժվարությունների, թե՛ կանոնադրական ու ոչ կանոնադրական հարաբերությունների բովով։
Բանակի մասին դատողությունները միայն զինվորների միջանձնային հարաբերությունների դիտանկյունից երբեք իրական լուծում չեն բերելու։ Ընդհակառակը՝ որքան մեծանա վակուումը զինվորների շրջանում, այնքան ավելի աղետալի հետևանքներ են առաջանալու։
Լուծումը սկսվում է բանակի ամենավերևի էշելոնից՝ այն փիլիսոփայությունից ու իդեալներից, որոնք հրամցվում են 18 տարեկան զինվորին ու սպային։ Առանց այդ գաղափարական հենքի՝ ծառայությունը վերածվում է «Солдат спит, служба идёт» (Զինվորը քնած է, ծառայությունն ընթանում է) հնամաշ սկզբունքի, իսկ ներքին կյանքը դառնում է զուտ «պայքար՝ լավ ապրելու համար»։
Ոչ մի լուծում և ոչ մի առաջարկ իմաստ չունեն, եթե դրանք համալիր բնույթ չեն կրում։ Մի առիթով ասել եմ. այս որակի իշխանության պարագայում մենք նույնիսկ միջուկային զենք ունենալու դեպքում էինք դատապարտված։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ